Հայոց լեզու, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

Զատիկ ուսումնական փաթեթ ընտանեկան նախագծերի համար

Ընթերցանության ֆլեշմոբ

1. Լսի՛ր այս երկու զատկական երգերը:

Զնգլիկ օրոճ
Продолжить чтение «Զատիկ ուսումնական փաթեթ ընտանեկան նախագծերի համար»
Հայոց լեզու, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

Ջանի Ռոդարի <<Շղթա>>

Շղթա

   Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:»
Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:
Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

Պատմիր հեքիթի մասին

Շղթան բոլորից ամաչում էր և ասում, որ նա անպետք է ու բոլորը նրան ատում են։Բայց նա միքիչ ճիշտ էր, չե որ մարդիկ չեն սիրում կապանքները, նրանք սիրում են ազատություն։Մի օր մի մարդ գտավ շղթային և բարձրացավ ծառը։Նա կապեց շղթան ծառի երկու ամենաամուր ճյուղերից և ճոճանակ սարքեց։Դրանից հետո այդ մարդու երեխաները շատ ուրախ և սիրով ճոճորվում էին այդ ճոճանակի վրա։Իսկ շղթան իրեն էլ անպետք չեր զգում։