Պատմություն
Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներում։
Ոսկին հիշատակվում է Աստվածաշնչում, «Իլիական»-ում, «Ոդիսական»-ում։ Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։
Բնության մեջ
Երկրակեղևում ոսկու պարունակությունը 4,3•10−7զանգված %[6][7]) է, տարածվածությամբ 74-րդ տարրն է։ Հանդիպում է մեծ մասամբ բնածին վիճակում, հազվադեպ՝ միացությունների ձևով տելուրի, սելենի, ծարիրի, բիսմութի հետ։
Հայտնի են ոսկու առաջնային (հիդրոթերմալ) և ցրոնային հանքավայրերը։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունեն հիդրոթերմալ ոսկեբեր քվարցային երակները։ Բնածին ոսկին հանդիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում, որոնք երբեմն պարունակում են նաև ոսկու միացություններ։
Հազվադեպ հանդիպող միներալները՝
- կալավերիտ (AuTe2),
- սիլվանիտ (AgAuTe4) և այլն, սովորաբար ուղեկցվում են նրբափոշի բնածին ոսկով։ Բնածին ոսկին արծաթ (մինչև 43 %), երբեմն նաև բիսմութ, սնդիկ, պլատին, մանգան (մինչև 0,9 %), պարունակող պինդ լուծույթ է։ Այն, կախված խառնուրդների պարունակությունից, դեղին է, կարմիր կամ կանաչավուն։
Հանքավայրեր
Բնածին ոսկու մեծ կտորները հանդիպում են հազվադեպ, գտնված (Ավստրալիայում) ամենախոշորները՝ «Հոլտերմանի սալը» (մոտ 285 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել։
Բնածին ոսկու ամենախոշոր կտորը (36,2 կգ) ԽՍՀՄ-ում գտնվել է Ուրալում։ Ոսկու հիմնական պաշարները գտնվում են ԽՍՀՄ-ում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և Կանադայում։
Ոսկի է արդյունահանվում նաև 38 այլ երկրներում։ Կենսոլորտում ոսկին տեղաշարժվում է օրգանական միացությունների և գետաջրերի հետ։ Ծովի և գետի ջրերում նրա պարունակությունը 4․109 գ/լ է, ոսկեբեր շրջանների ստորերկրյա ջրերում՝ 10−6 գ/լ։ Որոշ բույսեր (ձիաձետ, եգիպտացորեն) կուտակում են ոսկի։
Հայաստանում և Արցախում նույնպես կան ոսկու հանքեր, և գործում են հանքանյութի հարստացման գործարաններ։ Հայտնի են Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Լիճքվազ-Թեյի (Սյունիքի մարզ), Մեղրաձորի(Կոտայքի մարզ), Ամուլսարի հանքավայրը, Արցախում՝ Դրմբոնի (Մարտակերտի շրջան) ոսկու հանքավայրերը։


Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

