Հայոց լեզու, Հաշվետվություններ, Ուսումնական պլան, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

Ուսումնական գարուն նախագիծ 22-25

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ

բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։

Բարոնը ստախոս էր, նա թքած ուներ ուրիշների ասածի վրա և իմ կարծիքով նա շատ լավ հեքիաթներ կգրեր:

  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինձ ամենաշատը համոզեց այն պատմությունը որտեղ որ նա թռել էր լուսին:Ինձ համոզեց այս պահը որովհետև համարյա ամեն օր տիեզերագնացները թռնում են լուսին և վերադառնում:Ինձ չհամոզեց այն պատմությունը որտեղ նա ասաց որ ապրել է երեք ոտանի մարդկանց մեջ:Ինձ չհամոզեց այդ պատմությունը որովհետև իմ կարծիքով երեք ոտանի մարդիկ գոյություն չունեն:

  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

Ինձ ամենաշատը դուր եկավ որ եղջերվի գլխին ծառ է աճում:

Ինձ դուր եկավ այդ պատմությունը, որովհետև շատ հետաքրքիր կլիներ տեսնել, որ եղջերվի գլխին բալի ծառ է աճում, և ես շատ կուզենաի համտեսել այդ բալից:

  • Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։

Բարոն Մյունխհաուզենի արկածները

  • Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։

  • Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Երեկ ես ու իմ քույրը մարմիններով փոխվել էինք: