— Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
— Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:
Առաջադրանքներ՝
- Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
Հայրիկ — հայր + իկ — հայրապետ, հայրանուն
Բողար
Լուսին — լույս + ին — լուսնյակ, լուսաբաց
Որդյակ — որդի + ակ — որդիներ
Շուն – շնասեր, շնագայլ
Գայլ
Հաչում — հաչ + ում — հաչելով
Գիշեր — գիշերային
Վնաս — վնասակար, վնասատու
Բակ — բակային
Հաչող – հաչ +ող – հաչել, հաչան
Աշխարհ — աշխարհներ, աշխարհք, աշխարհագրություն
Մութ — մթություն
Ճամփա – ճամփորդություն
Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում հետ է խոսում:
Որդին խոսում է հոր հետ:
— Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
Հայրիկը խոսում է իր որդու հետ:
— Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
- Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց մասին:
Գայլերը լիալուսնի ժամանակ սկսում են ոռնալ:
- Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:
Ոչ, որովհետև լուսնյակը լուռ ու մունջ էր:
- Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:
Այո, շատ կարևոր են: Բոլորս պետք է միայն լուսավորենք մեր շրջապատը և լավություն անենք ու չտեսնենք այն մարդկանց, ովքեր վատն են խոսում մեր մասին: