Հայոց լեզու

Մայրենի 17.05.2021

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշվածի բացատրությունները և սովորիր:

Անգութ – անխիղճ

Գերաններ – ճղազրկված կտրված ծառի մի մաս

Գոմ – անասունների պահելու շինություն

Մարագ – ուտելիք պահելու շինություն

Սայլ – քառանիվ փայտից պատրաստված փոխադրամիջոց

Լուծ – սայլը քաշող կենդանիները կոչվում են լծկաներ՝ լուծ

Սամի – լուծ սայլին կապող հարմարություն

  • Գտի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը:

Փայտը օգտագործում են շինարարության, արտադրության մեջ:

  • Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը:

Օրինակ՝ փայտե աթոռը կարելի է պատրաստել երկաթից: Ջերմություն ստանալու  համար փայտի փոխարեն կարող են օգտագործել ածուխ, գազ, նավթ:

  • Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է: Ինչո՞ւ:

Այո, որովհետև շատ մարդիկ ոչնչացնում, կոտրում եմ ծառերը և դրանց փոխարեն նոր ծառեր չեն տնկում:

  • <<Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք>> վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը:

<<Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք>>

                Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք ամբողջ երկիրը կանաչ կլինի, թթվածինը շատ կլինի, օդը մաքուր կլինի, մարդիկ ավելի առողջ կլինեն, անապատները կվերանան: Ամենուրեք կլինեն կանաչ տարածքներ ու շատ կենդանիներ: