Մաթեմատիկա

Թեստ 2

1.Գտիր այն հնգանիշ թիվը,որի հարյուրավորը 8 է,միավորը 4 իսկ մնացած կարգերում գրված է 9:

1)99498

2)99894+

3)98994

4)94998

2.Որքանով կմեծանա երկնիշ թիվը,եթե նրա գրության ձախից կցագրենք 3 թվանշաները 

1)3-ով

2)30-ով+

3)300-ով

4)3000-ով

3. ընտրիր տրված թվերից այն թիվը,որը 6-ի հնգապաիկից մեծ է 10-ով

1)21

2)40+

3)56

4)60

4.ընտրիր տրված թվանշաներից այն թվանշանը,որը տեղադրելով աստղանիշ փոխարեն կստանաս անհավասարություն;

6 կմ 50մ>6կ *3մ

1)4+

2)5

3)6

4)7

5Ըննտրիր այն շարքը,որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

1)3466,5153,78427,62436

2)3466,5153,62436,78427

3)78427,62436,3466,5153

4)78427.62436,5153,3466+

6.Գայանեն գնեց 800գ այլուր:Նա տորտի համար օգտագործեց այդ այլուրի 1/5 մասը:Քանի գրամ այլու նա օգտագոծեց:

1)160գ+

2)320գ

3)480գ

4)640գ

7.ընտրիր այն պատասխանը,որն արտահայտում է 3 կգ 8գ-ը գրամներով 

1)308գ

2)3800գ

3)3080գ

4)3008գ+

8Ընտրիր այն պատասխանը,որն արտահայտում է 5ժ 24 ր-ն րոպեներով 

1)524ր

2)274ր

3)324ր+

4)144ր

9.Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավաար է 30սմ:Գտիր քառակուսու պարագիծը :

1)15սմ

2)60սմ+ 

3)120սմ 

4)225սմ

Без рубрики

Թեստ 1

1Քանի տասնյակ կա 958 թվի մեջ

1)5

2)95+

3)9

4)58

2Ընտրիր այն պատասխանը,որում XVI թվիը գրված է հնդկական թվանշաներով

1)17

2)16+

3)ԺԶ

4)ԺԷ

3Որքանով է 531 և 163 թվերի գումարը  մեծ 163-ից

1)368-ով

2)163-ով

3)531-ով+

4)205-ով

4 Ընտրիր այն թվանշանը,որը  տեղադրելով  աստղանշի  փոխարեն կստանաս անհավասարություն.6523<6*23

1)3

2)4+

3)5

4)6

5.

Ընտրիր այն թվանշանը  որը տեղադրելով աստղանիշի փոխարեն ստացված թվերը դասավորած լինեն  նվազման կարգով:

7*5,765, *45

1)1

2)4

3)7

4)8+

6.Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 տ 5ց 8կգ-ը կիլոգրամներով

1)658կգ

2)685կգ

3)6508կգ+

4)6805կգ

7.Ընտրիր  այն պատասխանը,որն արտահայտում է 3օր  19ժ-ը ժամերով

1)22ժ

2)91ժ+

3)199ժ

4)319ժ

8 որն կլինի ամենամեծ մնացորդը թիվը 7-ի բաժանելիս:

1)5

2)6

3)7

4)8+

9 Աստղիկը իր մոտ եղած գումարի 1/3-ով գնեց գիրք վճարելով 1200 դրամ։ Որքան դրամ մնաց Աստղիկի մոտ։

1)800 դրամ

2) 1200դրամ

3) 3600դրամ

4) 2400դրամ+

10 4/5,3/3,6/7,2/3և7/6 կոտորակներից քանիսն են կանոնավոր։

1)2

2)3

3)4+

4)5

11. 55թիվը ներկայացրու հինգ իրար հավասար գումարելիների գումարի տեսքով։

11

12. 487 և 36 թվերի գումարը  փոքրացրու  10 անգամ:Կազմիր արտահայտություն և հաշվիր նրա արժեքը

487+36=525

525:10=51 (5)մն

52

Հայոց լեզու

Պիզայի աշտարակը

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)

Պիզայի աշտարակը հայտնի է ընկնող աշտարակի անունով և գտնվում է Իտալիայում:

  • Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)

Որովհետև աշտարակը թեք էր:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)

Գիտնականը վերևի հարկում տարբեր բաներ էր գցում:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

Ընկնող մարմնի արագությունը կապ չունի զանգվածի հետ:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Պետք է լիներ 10 հարգանի և 98 մետրանոց շենք:

  • Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակը կառուցել է Բոնանո Պիազնոնը:

  • Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

 Պիզայի աշտարակը ավարտել է Գալիեյը:

  • Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

Լքել – լքեց

Կանգնել – կանգնեց

Ունենալ –  ունի

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

Ընթացքում, առաջին, ընդմիջումներ, փորդերն

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է որ, դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

Իտալիյա, հայտնի, երկար, գրավիչ, երաժշտական:

Հայոց լեզու

Մայրենի 17.05.2021

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշվածի բացատրությունները և սովորիր:

Անգութ – անխիղճ

Գերաններ – ճղազրկված կտրված ծառի մի մաս

Գոմ – անասունների պահելու շինություն

Մարագ – ուտելիք պահելու շինություն

Սայլ – քառանիվ փայտից պատրաստված փոխադրամիջոց

Լուծ – սայլը քաշող կենդանիները կոչվում են լծկաներ՝ լուծ

Սամի – լուծ սայլին կապող հարմարություն

  • Գտի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը:

Փայտը օգտագործում են շինարարության, արտադրության մեջ:

  • Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը:

Օրինակ՝ փայտե աթոռը կարելի է պատրաստել երկաթից: Ջերմություն ստանալու  համար փայտի փոխարեն կարող են օգտագործել ածուխ, գազ, նավթ:

  • Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է: Ինչո՞ւ:

Այո, որովհետև շատ մարդիկ ոչնչացնում, կոտրում եմ ծառերը և դրանց փոխարեն նոր ծառեր չեն տնկում:

  • <<Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք>> վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը:

<<Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք>>

                Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք ամբողջ երկիրը կանաչ կլինի, թթվածինը շատ կլինի, օդը մաքուր կլինի, մարդիկ ավելի առողջ կլինեն, անապատները կվերանան: Ամենուրեք կլինեն կանաչ տարածքներ ու շատ կենդանիներ:

Без рубрики

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված,  դուրս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

Հոգսն, կարգ, կախարդության, փորձում

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել +
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով   դրանց հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Կլոր – կլորակ

Ծերուկ – ծերունի

Տկլոր – մերկ

Պարզ — մաքուր

  • Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ +
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով – մարդիկ  
բ) վայրենիներ — վայրենի
գ) կախարդություն – կախարդ +
դ) գազանիկներ – գազան

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ  խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական +
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատասխանել – պատասխանեց

Ճանկռոտել – ճանկռոտում

Երևալ – երևում է

Վազվզել – վազվում էին

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողըև ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

Ենթակա — ծերուկ

Ստորոգյալ – զննում էր

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն: 

Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել — մասնատել
Գ) գուշակություն անել  — գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով

բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում:

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է +

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

Հոգսեն Զննողը որոշեց, որ դիմի կախարդության և գազանիկների վրա կարմիր ներկ, որը վհուկի արյուն էր:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

Անանուն կախարդը ջրի կաթիլը նմանեցրեց մեծ քաղաքի:

Հայոց լեզու

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիցով մենակ Ջակոմոյի մտքերն էին երեվում:

  • Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Այո, մեր շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

  • Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ, վատ կլիներ, որովհետև մարդիկ չէին կարող գաղտնիք պահել:

  • Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ես կարծում եմ, որ հեղինակը փոխաբերական իմաստով է ասում, որ Ջակոմոնեն թափանցիկ է:

  • Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով պատմվածքը լավ բանի մասին է, որովհետև սովորեցնում  է ազնիվ լինել:

  • Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Այս պատմվածքը ինձ սովորեցրեց ազնիվ լինել և սուտ չխոսել:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
ԻնչԻնչպիսի
ՄարմինՉտեսնված
ԱրյունԹափանցիկ
ՈւռուցքՊարզ
ՍիրտՓոքրիկ
ՍուտԿրակե
ՏառՄեծ
ԳաղտնիքԲարի
ԳունդԱզնիվ
ԲառՉար
ՁայնԴաժան
  • Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր — մայրիկի քույրիկը, ժամացույց — ժամ ցույց տվող սարք:

Մայրաքաղաք –  մայր քաղաք

Մահապատիժ – մահ բերող պատիժ

Անարդար – ոչ արդար

Բանտախուց – խուց, որը գտնվում է բանտում

Միջանցք – որևէ տարածության միջով ձգվող նեղ անցում

Լուսամուտներ – որտեղից լույսը մուտք է գործում  

Մաթեմատիկա

Տնային05.05.20211

771 .Արտահայտիր նշված միավորներով

Ա) 3023մ=3կմ 23մ

452սմ=4մ 52սմ

Բ) 324մմ=30սմ 24մմ

60220գ=60կգ 220գ

4052կգ=40ց 52կգ

3004կգ=3տ 4կգ

772Գտիր անհայտ բաղադրիչը:

ա

?:3=1024

1024×3=3072

25=50500:?

25×50500=1262500

Բ)

7550:?=25

25×7550=188750

2211=?:18

2211×18=39798

Գ)

28x?=8484

8484:28=303

3636=?x36

3636:36=101

773 Գտիր անհայտ բաղադրիչը: 

ա)

?+2456=7848

7848-2456=5392

2156=8978-?

2156+8978=11134

բ)

55878=21547+?

55878-21547=34331

?-345=36004

36004+345=36349

գ)

100001=?+5555

100001-5555=94446

20002-?=5252

20002-5252=14750

Հայոց լեզու

Երկիր որտեղ սուր բան չկար

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին

վարդ

տարօրինակ

անգամ

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Ուղտը փուշ է ուտում:

Աչքի փուշ:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի+

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ-պարզ

մատ-պարզ

քաղաքային-ածանցավոր

գրիչ-ածանցավոր


5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

գոյական-Տուն,երկիր

ածական-սուր

բայ-կառուցված

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց ճամփորդել
բ/պետք է վճարեք պետք է վճարել
գ/ասաց ասաց
դ/երազում էր երազել

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:


դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: 

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:


Արևածաղիկ:

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
Բերանը:

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Երկիր,որտեղ ոչ մի սուր բան չկա:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Պարետը նշանակեց երկու ապտակ նրան:Ես այդ երկրի բնակիչներին այսպես կտուգանեի՝ով որ խաղտեր կանոնը ես նրան կասեի որ նա երեք լիտր ջուր խմի:

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր+
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո,որովհետև այնտեղ շատ հետաքրքիր է, և ես ուզում էմ հասկանալ՝ ինչու՞ են որոշել այնտեղ ոչ մի սուր բան չլինի:

Հայոց լեզու

Մայրենի 03.05.2021

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

54 — հիսունչորս, 847 — ութ հարյուր քառասունյոթ, 6985 — վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, 12546 — տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, 68 -վատսունութ, 95 – ինսունհինգ, 15 – տասնհինգ, 58 – հիսունութ, 697 – վեց հարյուր ինսունյոթ, 89 – ութսունինը:

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
Միասին  թվականներԱռանձին թվականներ
11548
23200
89840
71963
95123
12325
87845
  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

30, 40, 50, 60, 70, 80, 90,

Մաթեմատիկա

Դասարանական 03.05.2021

1041
Խանութում կար կարմիր և կանաչ ժապավեն ընդամենը 450 մ:Երբ վաճառվեց 53 մետր կարմիր և 35 մետր կանաչ ժապավեն, ապա նրանց քանակները հավասարվեցին: Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր ժապավեն կար խանութում
Լուծում
450-(53+35)=362
362:2=181 մ
181+53=234 մ
181+35=216 մ
1042
<<Զանգակ-97>> հրատակչության 24 աշխատակիցներ կիրակի օրը գնացին Իջևան արշավի: Արշավախմբի անդամների 5 մասը աղջիկներ էին:Քանի՞ տղա էր մասնակցում այդ արշավին:
8
Լուծում
24:8=3
35=15 24-15=9 1049 Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության երկու երրորդ մասը: Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսն ու պարագիծը գիտենալով որ երկարությունը 12 սմ է: Լուծում 12:3=4 42=8
122=24 82=16
128=96 24+16=40 1050 Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության քառորդ մասը: Հաշվիր ուղղանկյան պարագիծն ու մակերեսը գիտենալով որ լայնությունը 12 սմ է: Լուծում 12:4=3 32=6
122=24 62=12
12+24=36
12*6=72