Անգլերեն

With your favorite season

Hi Ara
Hi
How are you?
Fine thank you
With your favorite season Ara?
My favorite season is summer
Why you like summer
I like summer because my birthday in summer ,in summer I eat ice cream
And watermelon . Summer is hottest season.
And what about you Mari?
I like winter
Why you like winter?
I like winter because in winter I play snowball with my friends I make a snowman and we celebrate New year.And my mother’s birthday is in winter.

Մաթեմատիկա

Տնային29.04.2021

1038. Արտահայտիր նշված միավորներով.

3/5սմ=6մմ

7/20դմ=35մմ

5/20մ=250մմ

3/50կգ=60գ

4/5տ=8ց

7/100ց=7000գ

5/20ր=15վ

3/30ժ=6ր

3/4օր=18ժ

1039. Կատարիր գործողությունը:

Ա)

77կմ-35մ=76կմ 1000մ

1000մ-35մ=76կմ 965մ

42դմ 2սմ-7սմ=41դմ 12սմ

12սմ-7սմ=41դմ 5սմ

Բ15կգ-670գ=14կգ 1000գ-670գ=14կգ 330գ

22տ 210կգ-240կգ=21տ 1210կգ-240կգ=21տ 970կգ

Գ18օր-8ժ=17օր 24ժ-8ժ=17օր 16ժ

18ժ 20ր-35ր=17ժ 80ր-35ր=17ժ 45ր

Հայոց լեզու

Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթլեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Տնօրեն, երգել, վերադարնա, առաջին

  • Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին +
դ/ սառնասրտորեն

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ — միայնակ

բ/  սաստիկ — խիստ

գ/ նոր — թարմ

դ/ փոքր — աննշան

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ+
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

  • Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին +

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական +
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  • Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

___________________                     _____________________

____________________                    _______________________

____________________                    _______________________

____________________                    _______________________

  • Տրվածնախադասությանմեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      ____________________

ստորոգյալ    ____________________

  • Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
    12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեցդ երասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Без рубрики

Շաղկապից առաջ դրվող ստորակետներ

Որ, երբ, քանի որ, իսկ, որովհետև …. Ստորադասական շաղկապներից առաջ միշտ դրվում է  ստորակետ, օրինակ՝ Նրանք հավաքվել են, քանի որ միջոցառում է:

Ու, և շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, եթե նախադասության գոծողություն կատարողը փոխվում է, օրինակ՝ Ամեն քայլափոխին զորքը մոտենում էր, և արքային թվում էր, թե այլևս ելք չկա:

Այստեղ առաջին նախադասությունում զորքն էր մոտենում, երկրորդ նախադասությունում՝ արքան է գործողություն կատարում:

Իսկ եթե լինի Ամեն քայլափոխին զորքը մոտենում էր և շուտով կհասնեք արքայի ամրոցին:

Ապա այս դեպքում ստորակետ չէինք դնի, որոհետև երկու նախադասություններում էլ գործողությւոն կատարողը զորքն է:

Թվարկման դեպքում դրվող ստորակետ

Հաջախ խոսքում հեղինակը թվարկում է առարկաներ, հատկանիշներ, գործողություններ, անուններ… Ցանկացած դեպքում, եթե կա թվարկում, անպայման պետք է դնել ստորակետ, օրինակ՝ Մրգերից նա սիրում էր տանձը, խնձորը, խաղողը:

Անահիտը մաքրասեր, մեծահոգի, ազնիվ ու շատ բարի աղջիկ է:

Նրանք մոտեցան, սրբեցին ու դասավորեցին աթոռները:

Կարենը, Սարգիսը, Արմանն ու գոռը գնացել էին անտառ:

1.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ. աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ. անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի. որ. ստախոս էր:

Արևը շողում էր և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք զարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով, մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Без рубрики

Մայրենի 25.04.2021

— Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
— Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:

Հայրիկ — հայր + իկ — հայրապետ, հայրանուն

Բողար

Լուսին — լույս + ին — լուսնյակ, լուսաբաց

Որդյակ — որդի + ակ — որդիներ

Շուն – շնասեր, շնագայլ

Գայլ

Հաչում — հաչ + ում — հաչելով

Գիշեր — գիշերային

Վնաս — վնասակար, վնասատու

Բակ — բակային

Հաչող – հաչ +ող – հաչել, հաչան

Աշխարհ — աշխարհներ, աշխարհք, աշխարհագրություն

Մութ — մթություն

Ճամփա – ճամփորդություն

Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:

Որդին խոսում է հոր հետ:

— Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:

Հայրիկը խոսում է իր որդու հետ:

— Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

  • Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:

Գայլերը լիալուսնի ժամանակ սկսում են ոռնալ:        

  • Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:

Ոչ, որովհետև լուսնյակը լուռ ու մունջ էր:

  • Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:

Այո, շատ կարևոր են: Բոլորս պետք է միայն լուսավորենք մեր շրջապատը և լավություն անենք ու չտեսնենք այն մարդկանց, ովքեր վատն են խոսում մեր մասին:

Ճամփորդություններ, Բնագիտություն, Երկարացված օր, Իմ ձեռքերով

Այց բույսերի լաբորատորիա

Երեկ մենք հարավային դպրոցի 4-րդ դասարանով քայլքով գնացինք քոլեջ բույսերի լաբորատորիա մենք շատ էինք հոգնել:Հետո հասանք,միքիչ հանգստացանք,այնտեղ մենք տեսանք բազմազան բույսեր և կենդանիներ:Մենք տեսանք ծովախոզուկներ, խամյակներ, կրիաներ, թութակներ և ձկներ:Մենք այնտեղ էխինացեա տնկեցինք, ջրեցինք և տարանք տուն:

Բնագիտություն, Երկարացված օր, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

Էխինացեա

Հիմա էխինացեայի հիման վրա պատրաստում են ավելի քան 200 տեսակի դեղ, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում այս բույսից պատրաստում են բոլոր բիոակտիվ հավելումների ավելի քան մեկ տասներորդ մասը:

Որոշ գիտնականներ կասկածում են էխինացեայի արդյունավետությանը՝ որպես միջոց իմունիտետի ամրապնդման համար: Այսօրվա դրությամբ գիտնականների տեսակետները համընկնում են միայն այն կետում, որ էխինացեայով պատրաստված դեղամիջոցները օգնում են հաղթահարել վերին շնչուղիների հիվանդությունները:

Կարևոր է. այնուամենայնիվ, բժիշկների մեծ մասը օգտագործում է էխինացեան իմունիտետի և մի շարք հիվանդությունների բուժման համար:

Без рубрики

Թեսթ2


Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռուանտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտիր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջտեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ... Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թեհենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամինփոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փախչում
    Երբ
    Պատշգամբը
    Ակնթարթ
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
    ա/զուլալ մաքուր
    բ/լուռ Սուս
    գ/ակնդետ անհամբեր
    դ/ընտանի բարեկամական
  3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
    ա/ լույս աշխարհ գալ ծնվել
    բ/խելքը գլխին Խելոք
    գ/կողը հաստ Համառ
    դ/ճաշը եփել Ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել լույս աշխարհ գալ

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    Անտառուտ
    Վերջալույս
    Մացառուտ
    Լուսամուտ
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
    ա/զակազ պատվեր
    բ/մալինա ազնվամորի
    գ/կենգուրու ագեվազ
    դ/ստարտ մեկնարկ
  3. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    Լեռ
    Դուռ
    Որսորդ
    Մայրը
  4. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական+
    դ/ազատ –ածական
  5. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
    Խե՜ղճ եղնիկ.
  6. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին։
  7. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Նա սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  8. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
    ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
    բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
    գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
    դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:+
  9. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
    Անտառին։
  10. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
    Որովհետև նա բարի էր։
  11. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Անտառը հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
  12. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
    Խե՜ղճ եղնիկ… Կարոտիր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես:
Без рубрики

Թեստ 2

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փաղչում

Երբ
Պատշգամբ

Ակնթարթի

  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ  — հստակ, վճիտ

բ/լուռ — չխոսող, ձայն չհանող
գ/ակնդետ — ակնապիշ, աչքերը սևեռած
դ/ընտանի — ոչ արհեստական, ոչ շինծու, բնական

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ — ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին — դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ — մեկին պաժել, լավ ծեծել
դ/ճաշը եփել — համառ, ինքնասածի, կամակոր

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Անտառուտ

Անտառներում
Խավարներ

Սարսուռով

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ — պատվեր
 բ/մալինա — ազնվամորի

գ/կենգուրու — այգեվազ

դ/ստարտ — սկիզբ