Հայոց լեզու

Ինչուիկը

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Անգամ
Երբեք

Դարձավ

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով +
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ                                                    Լավ

Սովորական                                      Անսովոր

Պարզ է                                                Անհասկանալի է
Երկար                                                 Կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր +

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                 

բ/ հարցերին     —————————————               

գ/ դարակները  —————————————               

դ/ խրճիթ   + 

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Մարդ                                     Պարզ
Մորուք                                  Երկար

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է              ձանձրացնել
    բ/չէր կարողանում              չկարողանալ
    գ/դնեն                                   դնել
    դ/դարձավ                            դարձել է
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա      ստվեր, ամպեր, նամականիշ

ստորոգյալ    ունի, գրում, խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին +
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                     կաղամբ
  • Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Ինչուիկը շատախոս էր, հարցասեր և բարի:
  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր +
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  • Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Ինչուիկը  հուսահատվելով գնաց սարի գագաթ և այնտեղ կառուցեց մի տնակ:
  • Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:


1. Ինչու՞ երեխան խաղալիք ունի, որովհետև խաղալիքով երեխաները խաղում են:

2. Ինչու՞ մարդը  օդ ունի, որովհետև մարդը առանց օդ չի կարող ապրել:

3. Ինչու՞ մարդը գնդակ ունի, որովհետև մարդը խաղում է գնդակով:

  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

1. Ինչու՞ մատը ձեռք ունի:

2. Ինչու՞ ճյուղը ծառ ունի:

3. Ինչու՞ ստվերը մարդ ունի:

Հայոց լեզու

Ոսկու կարասը ՄԱՍ 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ, որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ, որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

Հողագործ-հող+ա+գործ

Բացատրություն-բացատրել+ություն

Ազնվություն-ազնիվ+ություն

Հողատեր-հող+ա+տեր

Ազնվության-ազնիվ+ության

  • Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

Հրաշք-հրաշալի, հրաշքներ:

Ոսկի-ոսկեղեն, ոսկիներ, ոսկեգործություն, ոսկեզարդ:

Արդար-արդարություն, արդարել, արդարադատություն:

Տղա-տղամարդ, տղամարդիկ, տղամարդկություն, տղամարդկանց:

  • Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ, որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ, որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

  • Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Թագավորին նստեցրին բանտ և տղան ու աղջիկը դարձան երկրի թագավորն ու թագուհին:

  • Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Պետք է լինել արդար, աշխատասեր և բարի:

Հայոց լեզու

Ոսկու կարասը

Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։ Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։ Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

Աղքատ-հարուստ, ունևոր, ընչատեր, ճոխ, շքեղ,մեծատուն:

Անգետ-գիտուն, բանիմաց:

Ճշմարիտ-սուտ, կեղծ, ստահոդ, հնարովի:

Գոռալ-շշնջալ, քչփչալ, լռել:

  • Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքդ լո՛ւս-բարի լույս:

աչքերը չորս է բաց անում-աչքերը չորս կողմերն է նայում:

  • Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

Վարուցանք-վար+ցանկ

Թագավոր-թագ+ա+վոր

  • Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

Որոհետև երկու գյուղացիներն էլ  նոր էին գտել և չգիտեին ումն էր ոսկուկարասը: Երկուսն էլ ճշմարտախոս և արդար մարդիկ էին:

  • Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իմ կարծիքով թագավորի աչքերը լավ չէր տեսնում դրա համար էլ տեսել է օձ:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա29.03.2021


803.
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 1995 թվականին և ավարտվել 2004 թվականին:Քանի՞տարում է կառուցվել եկեղեցին:
Եկեղեցին կառուցվել է 9 տարի
804.
1991 թվականին հռչակվեց անկախությունը:Քանի՞ տարեկան է Հայաստանի Հանրապետությունը:Ե՞րբ է լրանալու Հայաստանի անկախության 50-ամյակը:
30 տարեկան է
2041թվականին
805.
Լևոնը քրոջից փոքր է 3 տարի 15 օրով:Երբ է ծնվել քույրը եթե Լևոնը ծնվել է 1998 թվականին օգոստոսի 22:
Քույրը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 7-ին
806.
Մեկնաբանիր դարի իմասը և պատասխանիր հարցերին.
Քանի տարեկան է Հիսուս Քրիստոսը
1 դարը 100 տարի է:
1-ից 100 թվականները 1ին դարն են:
101-ից 200 թվականները 2-րդ դարն է:

Նա 2021 տարեկան է:
Այժմ որերորդ դարն է
Այժմ 21-րդ դարն է
1856 թվականը ո՞ր դարին է պատկանում
19
Որերորդ դարում ես ծնվել դու որերորդ դարում է ծնվել քո պապիկը:
Ես ծնվել եմ 11-րդ թվականին իսկ պապիկս 1055 թվականին:

Հայոց լեզու

Մայրենի 29․03.2021

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Գոյական-Հրամանատար, ընկեր, վտանգ:

Ածական-սիրելի:

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-լույս, փոքրիկ, շշուկ:

Ածական-վերջին:

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Գոյական-անձրև, հիշողություն:

Ածանական-հորդառատ, հաճելի:

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-սեր, Մարգարիտ, քույր:

Ածական-ջերմ, կրտսեր:

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

Գոյական-ծաղիկներ, զույգ, տոն, զարդ:

Ածական-գունավոր, գեղեցիկ, հարսանեկան:

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան,տղա, աստղ, գնդակ, գլուխ:

Մարդ-մարդիկ, դաս-դասեր, սյուներ, ձուկ-ձկներ, մատ-մատեր, ոտ-ոտեր, հարս-հարսներ, գրատուն-գրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագրեր, հեռախոս-հեռախոսներ, տղա-տղաներ, աստղ-աստղեր, գնդակ-գնդակներ, գլուխ-գլուխներ:

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հասաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

ԱնձնանիշԻրանիշ
ՌուսներՔաղաք
ՄայրիկՀայաստան
ԴասընկերԴասացուցակ
ՕդաչուԱվտոմեքենա
 Ինքնափիռ
  
 Լավություն

6. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:

Մաքուր, ավելի մաքուր, ամենամաքուր:

Հին, ավելի հին, ամենահին:

Դաժան, ավելի դաժան, ամենադաժան:

Կարճ, ավելի կարճ, ամենակարճ:

Հայոց լեզու, Հաշվետվություններ, Ուսումնական պլան, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

Ուսումնական գարուն նախագիծ 22-25

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ

բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։

Բարոնը ստախոս էր, նա թքած ուներ ուրիշների ասածի վրա և իմ կարծիքով նա շատ լավ հեքիաթներ կգրեր:

  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինձ ամենաշատը համոզեց այն պատմությունը որտեղ որ նա թռել էր լուսին:Ինձ համոզեց այս պահը որովհետև համարյա ամեն օր տիեզերագնացները թռնում են լուսին և վերադառնում:Ինձ չհամոզեց այն պատմությունը որտեղ նա ասաց որ ապրել է երեք ոտանի մարդկանց մեջ:Ինձ չհամոզեց այդ պատմությունը որովհետև իմ կարծիքով երեք ոտանի մարդիկ գոյություն չունեն:

  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

Ինձ ամենաշատը դուր եկավ որ եղջերվի գլխին ծառ է աճում:

Ինձ դուր եկավ այդ պատմությունը, որովհետև շատ հետաքրքիր կլիներ տեսնել, որ եղջերվի գլխին բալի ծառ է աճում, և ես շատ կուզենաի համտեսել այդ բալից:

  • Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։

Բարոն Մյունխհաուզենի արկածները

  • Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։

  • Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Երեկ ես ու իմ քույրը մարմիններով փոխվել էինք:

Без рубрики

Солнце и ветер


Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее. Долго спорили они и, наконец, решились померяться силами над путешественником, который в это самое время ехал верхом по большой дороге.

— Посмотри, — сказал Ветер, — как я налечу на него: мигом сорву с него плащ.

Сказал, — и начал дуть, что было мочи. Но чем более старался Ветер, тем крепче закутывался путешественник в свой плащ: он ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше. Ветер сердился, свирепел, осыпал бедного путника дождем и снегом; проклиная Ветер, путешественник надел свой плащ в рукава и подвязался поясом. Тут уж Ветер и сам убедился, что ему плаща не сдернуть.

Солнце, видя бессилие своего соперника, улыбнулось, выглянуло из-за облаков, обогрело, осушило землю, а вместе с тем и бедного полузамерзшего путешественника. Почувствовав теплоту солнечных лучей, он приободрился, благословил Солнце, сам снял свой плащ, свернул его и привязал к седлу.

— Видишь ли, — сказало тогда кроткое Солнце сердитому Ветру, — лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом

Выполни задания.

1. Назови героев произведения.

а) Солнце, Ветер, путешественник
б) Солнце, Ветер
в) Солнце, Ветер, Лошадь

Б)

2. Где, в каком месте происходят события, описанные в тексте?

a) на лесной тропинке
б) в горном ущелье
в) на большой дороге

В)

3. О чём спорили Солнце и Ветер?

.а) кто из них нужнее
б) кто из них сильнее
в) кого из них больше любят.

Б)

4. Восстанови последовательность действий путника в ответ на старания Ветра.

а) ехал всё дальше и дальше
б) крепче закутывался
в) надел свой плащ в рукава
г) ворчал на непогоду
д) подвязался поясом

Б)В)Д)Г)А)

5. Восстанови последовательность действий Солнца.

а) выглянуло
б) улыбнулось
в) осушило
г) обогрело

А)Б)Г)В)

6. Выпиши из текста определения, данные автором Ветру.

7. Дай свою характеристику Солнцу.

Добрая,Гарачая

8. Выдели  из текста слова, помогающие понять, о чём главном нам хотел сказать автор

Ճամփորդություններ, Բնագիտություն, Իմ գրադարանը, Իմ ձեռքերով

Երկրաբանական թանգարան

Մենք գնացինք Երկրաբանական թանգարան,այնտեղ մեզ դիմավորեցին:Սկզբից մեզ պատմեցին հայտնի երկրաբան Հովհաննես Կարապետյանի մասին թանգարանու դրված էին նրա անձական իրերը, որոնցո նա փորում և գտնում էր նմուշները,թանգարանում կար 13.000 նմուշ:Այնտեղ մենք տեսանք փղի կմախքը և նրա ատամները:Այնտեղ կար հիմարի ոսկի,ծովային խխունջ,արծաթ և այլ հետաքրքիր բաներ:

Մաթեմատիկա

Տնային09.03.2021

667

180կմ հեռավորությունից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա:Հանդիպման պահին առաջինն անցել էր 22կմ-ով ավելի,քան երկրորդը:Քանի՞ կմ էր անցել նրանցից յուրաքանչյուրը այդ պահին:

Լուծում

180:2=90

90+22=112

90-22=68

Պատ.՛ Առաջինը անցել էր 112կմ, իսկ Երկրորդը 68 կմ

668

Երկու տակառում կա ընդամենը 250 լ հյութ:Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ,ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն:Որքա՞ն հյութ կա յուրաքանչյուր տակառում:

Լուծում

250:2=125

125-30=95

125+30=155

Պատ.՛ Առաջինը 155լ էր, իսկ երկրորդը 95