Без рубрики

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էրմի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկընրա հետ ընկերություն չէին անում: Գարնանըբոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսինզարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պեսզգեստներ հա—նում, սոսափում ու պարծենումիրենց գեղեցկությամբ…

Բայց եր— եկավ աշունը, նրանց տերևներըթափվեցին, իսկ ա—աջին ձյան հետ նրանքմերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկփշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնածէր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչներըպատրաստվում էին Նոր տարվան…Նրանքուզում էին շատ գեղեցիկ դիմավորել ՁմեռՊապիկին և որոշում են զար—արելփշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ էբերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իրմայրիկից խն—րում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկփշատերևը հուզված նայում է շուրջը։  Նաերջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերըտխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում ենքնելու, նա բվին խնդրում է, որ իրխաղալիքների կեսը տանի և կախի մյուսծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապըգալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերըգեղեցիկ զարդարված են։ Նա զարմացածհարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառիմյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռումէր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչպատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեցփշատերևի դալար փշիկները և ուրախացածբացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենքտոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դուաշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքումվառվեցին աման—րյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլորբնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետդիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք էսիրով ապրեն անտառում, որ ոչ մեկնանտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը

Խորհրդավոր-գախնիքներ պարունակող

Բացատում-այգում

Բուրմունքով-լավ հոտով

Զգեստներ-շորեր

Սոսափել-շնկշնկալ

Պարծենում-հպարտանալ

Դալար-կանաչ

Շքեղ-գեղեցիկ կամ տոնական

Բվին-բու

2. Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

Փշատերև-շուշ և տերև

Ընկերություն-ընկեր

Տերևակալում-տերև

3. Մոխնագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:

4. Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:

5. Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:

6. Ինչով էին աշնանը պարծենում անտառի ծառերը:

7. Քո կարծիքով ինչու եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:

8. Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը

Բ. Ինչ գույնի էր

Գ. Ինչ զգացիր

Без рубрики

Բնագիտության հաշվետվություն

Գունավոր ծովեր

Հողի կազմությունը

Բնագիտություն 15.10.2020

Ճանապարորդություն Աֆրիկայով

Հարթավայրեր

Իմ բույսը իմ կենդանին

Մայրցամաքներ աշխարհամասեր

Ինչպես է մարդը վերափոխում շրջակա աշխարհը